38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Անհ­րա­ժեշտ է կան­խել գյուղն­շա­նա­կութ­յան հո­ղե­րի դեգ­րա­դա­ցու­մը»

«Անհ­րա­ժեշտ է կան­խել գյուղն­շա­նա­կութ­յան հո­ղե­րի դեգ­րա­դա­ցու­մը»
11.02.2020 | 03:51
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քը զբա­ղեց­նում է 29743 քա­ռա­կու­սի կի­լո­մետր: ՀՀ հո­ղա­յին ֆոն­դի առ­կա­յու­թյան և բաշխ­ման վե­րա­բե­րյալ 2019 թվա­կա­նի հո­ղա­յին հաշ­վեկշ­ռի հա­մա­ձայն գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րը կազ­մում են 2044,2 հա­զար հեկ­տար, ո­րից վա­րե­լա­հո­ղեր՝ 444,8 հա­զար հեկ­տար, բազ­մա­մյա տն­կարկ­ներ՝ 36,4 հա­զար հեկ­տար, խոտ­հարք­ներ՝ 121,1 հա­զար հեկ­տար, ա­րոտ­ներ՝ 1051,1 հա­զար հեկ­տար, բնա­կա­վայ­րե­րի հո­ղեր՝ 151,9 հա­զար հեկ­տար, ո­րից տնա­մերձ և այ­գե­գոր­ծա­կան հո­ղեր՝ 94,6 հա­զար հեկ­տար: Հան­րա­պե­տու­թյան ընդ­հա­նուր տա­րած­քում ընդգ­րկ­ված են նաև այլ նշա­նա­կու­թյան հո­ղեր, սա­կայն այս հոդ­վա­ծում կանդ­րա­դառ­նանք գյուղն­շա­նա­կու­թյան հո­ղե­րին:
Սա­կա­վա­հող Հա­յաս­տա­նի 450 հա­զար հեկ­տար վա­րե­լա­հո­ղե­րի ու­ղիղ կե­սը չի մշակ­վում, ուս­տի ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան վա­րե­լա­հո­ղերն ա­ռա­վել նպա­տա­կա­յին օգ­տա­գոր­ծե­լու հա­մար մտա­դիր է փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել Հա­յաս­տա­նի հո­ղա­յին օ­րենս­գր­քում, ո­րով չմ­շակ­վող հո­ղե­րը վար­ձա­կա­լու­թյամբ կտ­րա­մադր­վեն նրանց, ով­քեր կկա­րո­ղա­նան մշա­կել դրանք:
Այս և գյու­ղո­լոր­տի այլ հար­ցե­րի շուրջ «Ի­րա­տե­սը» զրու­ցեց «Կա­նաչ ա­րա­հետ» ՀԿ-ի նա­խա­գահ, կա­յուն գյու­ղատն­տե­սու­թյան խոր­հր­դա­տու ՆՈՒ­ՆԵ ՍԱ­ՐՈՒ­ԽԱ­ՆՅԱ­ՆԻ հետ։ Նա իր աշ­խա­տան­քա­յին ա­վե­լի քան 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում նպաս­տել է հա­մայ­նք­նե­րում կա­յուն գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը, տրա­մադ­րել խոր­հր­դատ­վա­կան և տե­ղեկատ­վա­կան ա­ջակ­ցու­թյուն, «Կա­նաչ ա­րա­հե­տի» ա­ջակ­ցու­թյամբ նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վել նաև տե­ղա­ցի ֆեր­մեր­նե­րին՝ օր­գա­նա­պես մա­քուր մթերք ար­տադ­րե­լու հա­մար:

ՄՏԱՀՈԳԻՉ ԽՆԴԻՐ
Նու­նե Սա­րու­խա­նյա­նի դի­տարկ­մամբ, գյու­ղատն­տե­սա­կան հո­ղա­տես­քե­րի, հատ­կա­պես վա­րե­լա­հո­ղե­րի և բազ­մա­մյա տն­կարկ­նե­րի, նպա­տա­կա­յին ու ար­դյու­նա­վետ օգ­տա­գործ­ման հիմ­նախն­դի­րը գնա­լով ա­վե­լի հրա­տապ է դառ­նում: Հան­րա­պե­տու­թյան գրե­թե բո­լոր հա­մայ­նք­նե­րում միգ­րա­ցիա­յի պատ­ճա­ռով լք­ված հո­ղա­տա­րածք­նե­րի խն­դի­րը մտա­հո­գիչ է այն ա­ռու­մով, որ դրանք տա­րի­նե­րի ըն­թաց­քում ոչ միայն չեն մշակ­վում, այլև վնա­սում են հա­րա­կից մշակ­վող հո­ղա­տա­րածք­նե­րը:
-Այ­սօր գյու­ղատն­տե­սա­կան հո­ղե­րի վատ­թա­րաց­ման և ար­դյու­նա­վե­տու­թյան նվա­զեց­ման հիմ­նա­կան պատ­ճա­ռը ոչ միայն կլի­մա­յի գլո­բալ փո­փո­խու­թյունն է, այլև հո­ղի է­րո­զիան, ա­ղա­կա­լու­մը, քի­միա­կան, կեն­սա­բա­նա­կան ու ռա­դիոակ­տիվ աղ­տո­տու­մը, սո­ղանք­ներն ու ջր­հե­ղեղ­նե­րը: Ար­դյուն­քում տե­ղի է ու­նե­նում հո­ղե­րի բեր­րիու­թյան ան­կում, կեն­սա­բազ­մա­զա­նու­թյան կր­ճա­տում, տա­րածք­նե­րի դեգ­րա­դա­ցիա ու ա­նա­պա­տա­ցում: Այս­տեղ է, որ օգ­նու­թյան է գա­լիս կա­յուն գյու­ղատն­տե­սու­թյու­նը, ո­րի ոս­կի կա­նոնն է՝ պահ­պա­նի՛ր հո­ղը: Այ­սօր բեր­րիու­թյան ա­հա­վոր ան­կում կա, հո­ղե­րի բեր­րիու­թյու­նը 2-3 ան­գամ նվա­զել է, խն­դի­րը պետք է մտա­հո­գի և՛ կա­ռա­վա­րու­թյա­նը և՛ գյու­ղատն­տե­սա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող ՀԿ-նե­րին,- ա­սում է տի­կին Սա­րու­խա­նյա­նը:
Նրա հա­մոզ­մամբ, անմ­շակ գյու­ղատն­տե­սա­կան հո­ղե­րի վե­րա­բե­րյալ կա­ռա­վա­րու­թյան ծրա­գի­րը ո­րոշ չա­փով կկան­խի հո­ղե­րի դեգ­րա­դա­ցու­մը: Հա­յաս­տա­նում գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման բնա­գա­վա­ռի փոր­ձա­ռու մաս­նա­գե­տի խոս­քով` տար­բեր մար­զե­րում գե­րա­զանց մշակ­ված հո­ղա­տա­րածք­նե­րի հարևա­նու­թյամբ կա­րե­լի է տես­նել նաև չմ­շակ­ված, մո­լա­խո­տե­րով պատ­ված հո­ղակ­տոր­ներ, ո­րոնք չա­րիք են մշակ­ված հո­ղե­րի հա­մար, դրանք ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կվե­րած­վեն ա­րո­տա­վայ­րե­րի, մա­ցա­ռուտ­նե­րի ու աղ­բա­վայ­րե­րի: ՈՒս­տի գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րի օգ­տա­գործ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման նպա­տա­կով կա­ռա­վա­րու­թյան մշա­կած հա­յե­ցա­կար­գի նա­խա­գի­ծը նրա կար­ծի­քով ճիշտ և ժա­մա­նա­կին ար­ված քայլ է:
ՀՈ­ՂԸ ԳՐԱ­ԳԵՏ ՄՇԱԿ­ՄԱՆ ԿԱ­ՐԻՔ ՈՒ­ՆԻ
Նու­նե Սա­րու­խա­նյա­նի փո­խանց­մամբ` իր ղե­կա­վա­րած ՀԿ-ի ու­սում­նա­կան կենտ­րո­նում բազ­մա­թիվ ֆեր­մեր­ներ հո­ղի գրա­գետ մշակ­ման և սե­փա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի զար­գաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ խոր­հր­դատ­վու­թյուն ու գի­տե­լիք­ներ են ստա­ցել: ՀԿ-ն նա­խա­տե­սում է նմա­նա­տիպ ու­սում­նա­կան կենտ­րոն­ներ ստեղ­ծել նաև Տա­վու­շի, Լո­ռու և Շի­րա­կի մար­զե­րում:
-Այ­սօր հա­մա­ցան­ցը հե­ղեղ­ված է բազ­մա­թիվ խոր­հր­դատ­վական տե­սաե­րիզ­նե­րով, ո­րոնք ա­վե­լի շատ վնա­սում են գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վող մարդ­կանց, քա­նի որ յու­րա­քան­չյուր երկ­րի, տա­րա­ծաշր­ջա­նի գյուղն­շա­նա­կու­թյան հո­ղերն ու­նեն ի­րենց ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը և, օ­տա­րինն ըն­դօ­րի­նա­կե­լով, սպաս­վող ար­դյուն­քը կա­րող է և հիաս­թա­փեց­նել: ՈՒս­տի կար­ծում եմ, որ ցան­կա­լի է վե­րա­կանգ­նել եր­բեմ­նի «Գյու­ղա­կան ժամ» հա­ղոր­դա­շա­րը, ո­րը հս­կա­յա­կան տե­ղե­կատ­վա­կան ա­ջակ­ցու­թյուն էր հո­ղա­գոր­ծու­թյամբ զբաղ­վող­նե­րի հա­մար: Մենք ևս մտա­դիր ենք գյու­ղատն­տե­սու­թյան վե­րա­բե­րյալ ու­սու­ցո­ղա­կան ֆիլ­մեր պատ­րաս­տե­լու, ո­րի հա­մար, ի­հար­կե ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ են հար­կա­վոր, որն այս պա­հին չու­նենք:
Նման հա­ղոր­դում­ներն ու ու­սու­ցո­ղա­կան ֆիլ­մե­րը կօգ­նեն նաև ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյամբ զբաղ­վել ցան­կա­ցող­նե­րին, մա­նա­վանդ որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է սուբ­սի­դա­վո­րել ջեր­մատ­նե­րի կա­ռու­ցու­մը:
-Այս քայ­լը նույն­պես կարևոր է, քա­նի որ փոքր տա­րածք­նե­րից ֆեր­մեր­նե­րը կա­րո­ղա­նում են ստա­նալ բարձր բերք, մեծ ե­կա­մուտ, հատ­կա­պես, որ պա­հան­ջար­կը կա: Տե­սեք, մեր ու­սուց­ման կենտ­րո­նը բա­ցի կր­թա­կան ու խոր­հր­դատ­վա­կան մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նե­լուց զբաղ­վում է նաև տե­ղում է­կո­լո­գիա­պես մա­քուր գյուղմ­թերք­նե­րի ար­տադ­րու­թյամբ, գյու­ղատ­նտե­սա­կան ո­լոր­տում նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­դր­մամբ, նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյուն է տրա­մադ­րում ֆեր­մեր­նե­րին և ֆեր­մե­րա­յին տն­տե­սու­թյուն­նե­րին: ՈՒ­րա­խա­լի է, երբ հա­ջորդ հան­դիպ­ման ժա­մա­նակ նրանք ներ­կա­յա­նում են ի­րենց ջեր­մատ­նե­րում ա­ճեց­րած բնամ­թերք­նե­րի ո­րա­կով ու ստաց­վող ար­դյուն­քով,- ա­սում է տի­կին Սա­րու­խա­նյա­նը:
Հո­ղի գրա­գետ մշակ­ման, թու­նա­քի­մի­կատ­նե­րը չչա­րա­շա­հե­լու դեպ­քում փոքր հո­ղա­տա­րած­քից կա­րե­լի է ա­վե­լի շատ ե­կա­մուտ ստա­նալ, քան մեծ տա­րած­քից: Այդ ա­ռու­մով ջեր­մատ­նե­րը նա­խընտ­րե­լի են, դրանք հնա­րա­վո­րու­թյուն կտան զար­գաց­նե­լու տե­ղա­կան շու­կան: Սա­կայն ջեր­մա­տունն ինք­նին փակ հա­մա­կարգ է, որ­տեղ առ­կա են խո­նա­վու­թյուն, բույ­սե­րի զա­նա­զան հի­վան­դու­թյուն­նե­րի ու վնա­սա­տու­նե­րի բարձր ռիս­կայ­նու­թյուն, որ­տեղ պա­հանջ­վում է մի­ջա­վայ­րի հա­մար օպ­տի­մալ ջեր­մաս­տի­ճա­նի պահ­պա­նում, ուս­տի այս­տեղ անհ­րա­ժեշտ են բա­նի­մաց մաս­նա­գետ­ներ: Տի­կին Սա­րու­խա­նյանն ու­րա­խու­թյամբ նշեց, որ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի ագ­րո­բիզ­նե­սի ու­սուց­ման կենտ­րո­նում բաց­վել է ջեր­մատ­նա­յին բա­ժին, որ­տեղ գյու­ղատն­տես­նե­րը մաս­նա­գի­տա­նում են նաև ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյան ո­լոր­տում:
Այ­նու­հան­դերձ, հան­րա­պե­տու­թյան հատ­կա­պես հե­ռա­վոր ու սահ­մա­նա­մերձ հա­մայ­նք­նե­րում գյու­ղատն­տես մաս­նա­գետ­նե­րի խիստ կա­րիք կա:
-Նախ­կի­նում մեծ ու­շադ­րու­թյուն էր դարձ­վում գյու­ղատն­տե­սա­կան կր­թու­թյա­նը, ան­գամ դպ­րո­ցում դա­սա­ժա­մեր կա­յին, դպ­րո­ցա­կան նս­տա­րա­նից ա­շա­կեր­տը դաս­տիա­րակ­վում էր հո­ղի, գյու­ղատն­տե­սու­թյան հան­դեպ սի­րով: Նաև կա­յին փոր­ձա­ցու­ցադ­րա­կան տն­տե­սու­թյուն­ներ, որ­տեղ ա­պա­գա գյու­ղատն­տես­նե­րը հմ­տա­նում էին ի­րենց մաս­նա­գի­տու­թյան մեջ: Այ­սօր նույն ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նում փորձ է ար­վում վե­րա­կանգ­նե­լու այդ ար­դյու­նա­վետ պրակ­տի­կան: Բա­ցի այդ գյու­ղատն­տե­սը պետք է տի­րա­պե­տի ու հետևի գյու­ղատն­տե­սու­թյան հա­մաշ­խար­հա­յին փոր­ձին, տե­ղե­կատ­վու­թյանն ու գի­տու­թյան ա­ռա­ջըն­թա­ցին: Սկ­սած օգ­տա­գործ­վող թու­նա­քի­մի­կատ­նե­րից, մշակ­ման ե­ղա­նակ­նե­րից, կլի­մա­յի գլո­բալ փո­փո­խու­թյու­նից, այս ա­մե­նը մեծ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում գյու­ղատն­տե­սու­թյան վրա, ան­գամ հի­վան­դու­թյուն­նե­րի տե­սակ­ներն են փոխ­վում, մշա­կու­թյան ե­ղա­նա­կը, դրա հա­մար ո­րա­կյալ մաս­նա­գետ­ներ ու­նե­նա­լը շատ կարևոր է: Բայց հե­ռա­վոր գյու­ղե­րում աշ­խա­տե­լու հա­մար պետք է նաև բարձր աշ­խա­տա­վար­ձով ու կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի ա­պա­հով­մամբ շա­հագ­րգ­ռել ե­րիտա­սարդ մաս­նա­գետ­նե­րին: Այս­տեղ պե­տու­թյու­նը, տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ա­նե­լիք ու­նեն,- հա­վե­լեց Նու­նե Սա­րու­խա­նյա­նը:
Մաս­նա­գե­տի խոս­քով` տա­րա­ծաշր­ջա­նում, օ­րի­նակ՝ Վրաս­տա­նում, գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը երկ­րի բնակ­լի­մա­յա­կան բա­րեն­պաստ պայ­ման­նե­րից բա­ցի մե­ծա­պես նպաս­տել է նաև ներդ­րում­նե­րի հոս­քը, ո­րի ար­դյուն­քում հիմն­վել են հա­րյու­րա­վոր հեկ­տար­ներ հա­տապ­տուղ­նե­րի՝ հա­պա­լա­սի, ազն­վա­մո­րու, ե­լա­կի և այլ տն­կարկ­ներ և տն­կա­րան­ներ:
Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա տի­կին Սա­րու­խա­նյա­նը հա­վաս­տիաց­նում է, որ Հա­յաս­տա­նի գյու­ղատն­տե­սու­թյու­նը հետ չի մնում հարևան երկ­րից, այլ ընդ­հա­կա­ռա­կը: Վեր­ջին տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի օր­գա­նա­կան և կա­յուն գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մանն ուղղ­ված բազ­մա­թիվ մի­ջազ­գա­յին կա­ռույց­ներ, ինչ­պի­սիք են Եվ­րա­միու­թյու­նը, ՄԱԿ-ի զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյու­նը, ավ­ստ­րիա­կան զար­գաց­ման և շվեյ­ցա­րա­կան զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րը և այլն, բա­վա­կա­նին ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րում, և հիմ­նա­կա­նում՝ հա­տապ­տուղ­նե­րի տն­կարկ­ներ, պտ­ղա­տու այ­գի­ներ հիմ­նե­լու հար­ցում: Այս հար­ցում օ­ժան­դա­կում են «Կա­նաչ ա­րա­հետ» ՀԿ-ն, ինչ­պես նաև մի շարք տե­ղա­կան և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ: Իսկ քա­նի որ այդ հա­տապտ­ղա­յին թփերն ու ծա­ռե­րը զանգ­վա­ծա­յին բեր­քատ­վու­թյուն են ա­պա­հո­վում միայն կյան­քի 4-5-րդ տա­րում, ուս­տի ար­դյուն­քը կա­րե­լի է ակն­կա­լել ա­վե­լի ուշ:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 34268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ